Մեկնարկել են Արթուր Ջանիբեկյանի, Թինա Կանդելակիի և Բորիս Խանչալյանի նոր սերիալի նկարահանումները

23 Օգոստոսի 2024, 22:42

Մշակույթ

Մեկնարկել են «Այս ամենի մասին» սերիալի նկարահանումները, որի պրոդյուսերներն են Արթուր Ջանիբեկյանը, Թինա Կանդելակին և Բորիս Խանչալյանը։

Գլխավոր հերոսը՝ Միտյան, Սանկտ Պետերբուրգի բժշկական համալսարանում ութ տարի սովորելուց հետո վերադառնում է հայրենի գյուղ՝ Օզերնոե։ Ընտանիքը, ընկերները և ընդհանրապես ամբողջ գյուղը նրան սպասում են հպարտությամբ ու անհամբերությամբ, քանի որ նրա ուսման համար նպատակային միջոցներ են ծախսվել, և տեղի հիվանդանոցում երիտասարդ բժիշկը նույնպես շատ է պետք:

Սակայն բոլորը զարմանքով իմանում են, որ Միտյան սեքսապաթոլոգ-հոգեբան է։ Պահպանողական բնակիչները չեն ընդունում նրան, հայրը սպառնում է հրաժարվել նրանից, բայց հերոսը չի հանձնվում։ Նա գիտի, թե որքան օգնություն է պետք սեռական հարցերում մարդկանց, որոնց համար սերնդեսերունդ այդ թեման տաբու է, և ապրում են առասպելների, սնահավատությունների և նախապաշարմունքների աշխարհում:

Նախագիծն առաջին անգամ ցուցադրվել է «Օդաչու» փառատոնում 2023 թվականին։ Սերիալը ТНТ-ի և «Norm Production»-ի արտադրությունն է՝ «Comedy Club Production»-ի պատվերով։