Հայկ Բադիկյան․ Քանդակագործ, ում աշխատանքները հիացրել են Ռոդենին

23 Օգոստոսի 2024, 23:31

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Հայկ Բադիկյանը ծնվել է Վան քաղաքում 1876թ.։ Դեռ երիտասարդ տարիքում տեղափոխվել է Սան Ֆրանցիսկո եղբոր՝ մոտ, ով նկարազարդումներ էր անում թերթերի համար։ Բադիկյանն էլ սկսել է հետաքրքրվել քանդակագործությամբ։ Հայկը ուսումնասիրում էր այլ վարպետների գործերը և աշխատում էր ինքն իր համար ինչ-որ բան ստեղծել։

Լինելով շատ աշխատասեր և ստեղծագործ անձնավորություն՝ նա կարողացել է ԱՄՆ-ում զգալի հաջողությունների հասնել իր ոլորտում։ Ավելի ուշ քանդակագործը մեկնել է Ֆրանսիա՝ իր հմտություններն ավելի հղկելու համար: Փարիզում նա հանդիպել է Օգյուստ Ռոդենին։ Նա վարպետին ցույց է տվել իր աշխատանքներից մի քանի լուսանկար։ Ռոդենը, հայացքը սևեռելով «Դիանայի որսը» քանդակի լուսանկարին, բարձրաձայն հայտարարել է. «Այո, պարոն, դուք քանդակագործ եք»։

Բադիկյանն ակտիվորեն մասնակցել է Սան Ֆրանցիսկոյի Բոհեմյան պուրակում գտնվող «Բոհեմյան ակումբի» կյանքին։ Ի դեպ, ակումբը հիմնադրվել է 1872 թվականին և այնտեղ հավաքվել են շատ հայտնի լրագրողներ, արվեստագետներ, երաժիշտներ, իսկ ավելի ուշ՝ գործարարներ ու ձեռներեցներ։ Բադիկյանը երկու անգամ ընտրվել է այդ ակումբի նախագահ, որը մինչ այժմ գործում է։

Քանդակագործի աշխատանքները կարելի է տեսնել Սան Ֆրանցիսկոյի քաղաքապետարանի շրջակայքում և ներսում, ինչպես նաև Օքլենդի թանգարանի հավաքածուում:

Սան Ֆրանցիսկոյի քաղաքապետարանի շենքի մոտ կանգնեցվել է ԱՄՆ 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնի հուշարձանը, որը վերացրել է ստրկությունը: Բրոնզե քանդակի հեղինակը Հայկ Բադիկյանն է: Նրա աշխատանքները զարդարում են նաև Կալիֆոռնիայի ամենամեծ քաղաքներից մեկի փողոցները, հրապարակներն ու զբոսայգիները:

Լեգենդար քանդակագործը մահացել է 1950թ-ին։

Հիմա եթերում