Արմեն Անանիկյանը՝ «Կապրենք» միջազգային կինոփառատոնի ժյուրիի անդամ
29 Օգոստոսի 2024, 21:00
Մոսկովյան «Կապրենք» XIII միջազգային կինոփառատոնի շրջանակներում հանդիսատեսին ներկայացվել է 40 մրցութային և 20 արտամրցութային ֆիլմեր աշխարհի 5 երկրներից:
Փառատոնի փակման հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարվել են հաղթողների և հատուկ մրցանակակիրների անունները:
Երեք անվանակարգերում մրցանակակիրներին ընտրել է ժյուրին, որը գլխավորել են ռեժիսոր Ջանիկ Ֆայզիևը (Խաղարկային կինո), ռուսաստանահայ կինոպրոդյուսեր Արմեն Անանիկյանը (կարճամետրաժ)նև ռեժիսոր Նատալյա Գուգուևան (վավերագրական կինո):
Նշենք, որ պրոդյուսեր Անանիկյանը Միխայիլ Գալուստյանի հետ համատեղ հիմնել է «Fresh Film» կինոընկերությունը: