«Նոան» Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում է

29 Օգոստոսի 2024, 22:31

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն Երեւանի «Նոան» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման վերջին փուլի պատասխան խաղում հյուրընկալվեց  Սլովակիայի «Ռուժոմբերոկին»։ 

Պորտուգալացի Ռուի Մոտայի գլխավորած թիմը պարտվեց 1:3 հաշվով։ 

10-րդ րոպեին աչքի ընկավ 22-ամյա սլովակ կիսապաշտպան Օլիվեր Լուտերանը։ Ավելացված երկրորդ րոպեին դաշտի տերերի առավելությունը կրկնապատկեց 30-ամյա չեխ հարձակվող Յան Հլադիկը։

70-րդ րոպեին երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց «Նոայի» 32-ամյա բրազիլացի պաշտպան Պաբլոն։

11-մետրանոցն արդյունավետ իրացրեց 27-ամյա սլովակ հարձակվող Մարտին Բոդան։

88-րդ րոպեին «Նոայի» միակ գոլը խփեց 27-ամյա բրազիլացի հարձակվող Մատեուս Այասը։