Ուզում եմ իմանաս` հողը մի անգամ չէ, որ կարող են ազատագրել. Մոնիկա Կիրակոսյանն՝ Արցախի մասին

03 Սեպտեմբերի 2024, 15:23

Հայեր

Ղրիմում բնակվող հայ Մոնիկա Կիրակոսյանն ասմունքել է արցախցի գրող Միքայել Պետրոսյանի «Իմ երազ երկիր» բանաստեղծությունը:

Աղջիկն այդ կերպ արտահայտել է ներսում կուտակված ողջ կարոտն ու ցավն առ հայրենիք՝ Արցախ:

Երեկ՝ սեպտեմբերի 2-ին, Արցախի Անկախության օրն էր։ 33 տարի առաջ այդ օրն Արցախը հռչակել էր իր անկախությունը Խորհրդային Միությունից:

1991 թվականի սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի էր ունեցել պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջան, ուր ընդունվել էր «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին»։ Նույն թվականի դեկտեմբերի 10-ին տեղի էր ունեցել հանրաքվե, որը հաստատել էր Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ ԼՂԻՄ բնակչության 80%-ը մասնակցել էր հանրաքվեին, որոնց 99%-ից ավելին քվեարկել էին անկախության օգտին։

Հիմա եթերում