Փարաջանովին նվիրված ցուցահանդես-միջոցառում՝ Լայպցիցում

06 Սեպտեմբերի 2024, 11:45

Մշակույթ

Լայպցիցի Հայ Մշակութային Միության կազմակերպությամբ տեղի է ունեցել Փարաջանովի 100-ամյակին նվիրված ցուցահանդես-միջոցառում, որին ներկայացվել են 25 հայ գերմանաբնակ արվեստագետների ստեղծագործություններ։

ՕՐԵՐ-ի փոխանցմամբ՝ նկարիչները ներկայացրել են փարաջանովյան մոտիվներով գործեր, իսկ տարբեր քաղաքներից ժամանած նկարիչների մեծ մասը՝ այլ թեմաներով նկարներ։

Նկարչուհի Անահիտ Մկրտչյանն ամփոփ ներկայացրել է Փարաջանովի կենսագրությունը։ Երեկոյին մասնակցել է նաև դուդուկահար Արտեմ Սարգսյանը։

Միջոցառումը տեղի է ունեցել Լայպցիգի Միջ-մշակութային շաբաթների շրջանակում (Interkulturelle Wochen Leipzig 2024), ինչպես նաև Երևան-Լայպցիգ քույր քաղաքների շրջանակում, և ՀՀ դեսպանության համագործակցությամբ։ Ցուցահանդեսը կշարունակվի մինչև սեպտեմբերի 14-ը, ապա կցուցադրվի Գերմանիայի տարբեր քաղաքներում։

Հիմա եթերում