Սոչիում տեղի է ունեցել ֆիլմի ցուցադրություն՝ նվիրված Ռոբերտ Սահակյանցի ծննդյան օրվան
05 Սեպտեմբերի 2024, 00:17
Ռուսաստանի հայերի միությունը Սոչիում կազմակերպել է ֆիլմերի ցուցադրություն երեխաների և մեծահասակների համար։ Միջոցառումը նվիրված էր ոչ միայն Գիտելիքի օրվան, այլև հայտնի հայ անիմատոր, ռեժիսոր, սցենարիստ և նկարիչ Ռոբերտ Սահակյանցի ծննդյան օրվան։
«Նա եկավ հայկական մուլտիպլիկացիա և ամեն ինչ գլխիվայր շուռ տվեց, իսկ հետո, հայկական լեռների քամու պես, ամեն ինչ իր տեղը դրեց», — Սահակյանցի մասին նման կարծիք է հայտնել ռուս լեգենդար մուլտիպլիկատոր Յուրի Նորշտեյնը:
Ռոբերտ Սահակյանցի ստեղծագործություններն ընդգրկվել են Խորհրդային Միության անիմացիայի ոսկե ֆոնդում: Հանդիսատեսի առանձնակի սերն է վայելում հայ գրականության դասական Հովհաննես Թումանյանի հեքիաթների հիման վրա նրա ստեղծած շարքը, որը երկար տարիներ կուրախացնի և՛ երեխաներին, և՛ մեծերին:
Միջոցառման հյուրերը հաճույքով դիտել են մուլտֆիլմեր, մասնակցել վիկտորինայի, ինչպես նաև ստացել են հուշանվերներ և այլ նվերներ: