Բագրատ Խալաթյանի թիմը՝ համառուսաստանյան մրցույթի հաղթող
05 Սեպտեմբերի 2024, 18:25
Օրեր առաջ տեղի է ունեցել անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու լավագույն թվային լուծման համառուսաստանյան մրցույթի երկրորդ փուլը, որի շրջանակներում փորձագիտական հանձնաժողովի անդամների կողմից որոշվել են հաղթող թիմերը։
Մասնակիցները ներկայացրել են թվային լուծումներ երկու անվանակարգերում՝ «Չատ-բոտ» և «Փաստաթղթի կոնստրուկտոր»:
Ժյուրիի անդամները գնահատել են եզրափակիչ փուլ անցած թիմերի կողմից ներկայացված դիզայնը, նորարարությունը, օգտակարությունն ու արդյունավետությունը, ինչպես նաև լուծումների մատչելիությունը (բոլոր բաց տվյալների օգտագործման հնարավորությունը):
Մրցույթի արդյունքներով «Չատ-բոտ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Իրավունքի և ազգային անվտանգության ինստիտուտի թիմը, որի ավագը Բագրատ Խալաթյանն է:
Մրցույթն անցկացվել է Դաշնության խորհրդի և ՌԴ արդարադատության նախարարության աջակցությամբ: