Չկան սահմաններ այն ամենի համար, ինչին մենք կարող ենք հասնել միասին. Թադե Քեշիշյան

14 Հունիսի 2023, 21:30

Սպորտ

Լոս Անջելեսում կայանալիք Հայաստան-Ֆրանսիա ընկերական հանդիպումներից առաջ Հայաստանի բասկետբոլի հավաքականի նախկին խաղացող Թադե Քեշիշյանը հաջողություն է մաղթել մեր թիմին:

«Ուզում եմ հաջողություն մաղթել մեր ազգային հավաքականին Ֆրանսիայի դեմ կայանալիք խաղերում: Պատիվ է ներկայացնել երկիրդ, և այդ գործում խաղացողները մարզչական շտաբի հետ միասին հիանալի աշխատանք են իրականացնում:

Երկրպագուներին այս շաբաթ խնդրում ենք ցույց տալ իրենց հզոր աջակցությունը, քանի որ Հայաստանը շարունակում է հաջողությամբ զարգացնել բասկետբոլային համայնքը: Թիմը ևս մեկ անգամ կփորձի ցույց տալ աշխարհին, որ չկան սահմաններ այն ամենի համար, ինչին մենք կարող ենք հասնել միասին»,- ասել է Քեշիշյանը:

Հայաստանի ու Ֆրանսիայի հավաքականների միջև ընկերական խաղերը կանցկացվեն հունիսի 16-ին և 17-ին ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում։ Ֆրանսիան Եվրոպայի գործող փոխչեմպիոնն է, իսկ Հայաստանը՝ ՖԻԲԱ Եվրոպայի փոքր երկրների առաջնության հաղթող։