Եթե մեկն իրեն կատու է զգում, պիտի կատու՞ դարձնենք նրան. Յունոնա Հակոբջանյան
14 Հունիսի 2023, 15:39
«Աղջիկը եկել է տուն և ասել, որ ես ինքն իր կրծքերը ատում է: Ծնողը պարզել է, որ երեխային դպրոցում հորմոններ են տալիս, որը նա ընդունում է: Ուզում եմ զգուշացնել, այն ծնողներին ովքեր չեն կարողանում իրենց էմոցիաները պահել, մի եկեք»,- ասում է Լոս Անջելեսում բնակվող բժիշկ, հասարակական գործիչ Յունոնա Հակոբջանյանը:
Նշենք, որ Կալիֆորնիա նահանգում պետությունը ցանկանում է ներդնել սեռափոխության մասին օրենք, որի դեմ հայերը բողոքի ակցիաներ են անցկացնում:
«Գեյեր կան նաև, որոնք որ դեմ են պրոպագանդային. ովքեր դեմ էին, եկել էին մեր հավաքին»,- ասում է Հակոբջանյանը, ով ևս ներկա է եղել այդ օրենքի դեմ կազմակերպած հավաքին:
«Փշալարեր տեղադրեցին, մեզ տարան պտտեցին շենքերի շուրջը որ հանդարտեցնեն այն մասսային որը մեր դիմաց կանգնած էր»,- ասում է նա:
Հակոբջանյանի խոսքով՝ օրենքը սպառնալիք է ոչ միայն նրանց համար ովքեր երեխաներ ունեն:
«Անտիֆա շարժումը հատուկ է մասնակցում, որպեսզի ասի թե տեսեք հայերն ինչ են անում»,- ասում է Յունոնա Հակոբջանյանը:
«Խնդիրը միայն գենդեռը չէ: Օրինակ՝ մեկը գալիս է, ու ասում, որ իրեն կատու է զգում: Հիմա ի՞նչ մենք պիտի մարդուն կատու դարձնենք: Առաջ այս մարդկանց գժանոց էին տանում»,- նկատում է Հակոբջանյանը: