Ադրբեջանը չի առաջարկում հայ-ադրբեջանական հակամարտության կառուցողական լուծում․ Եվրադեպուտատ

Դանիայից Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Պեր Կլաուզենը Alpha News-ի հետ զրույցում նշել է, որ իր կարծիքով ԵՄ-ի և Ադրբեջանի միջև էներգետիկ համաձայնագիրը չափազանց խնդրահարույց է։

«Այս երկիրը ոչ միայն համակարգված կերպով խախտում է մարդու իրավունքները, այլև չի առաջարկում հայ-ադրբեջանական հակամարտության կառուցողական լուծում։ Հետևաբար, իմ կարծիքով, Եվրոպան պետք է աստիճանաբար հրաժարվի ադրբեջանական գազի գնումներից։ Ես շատ եմ հույս դնում դրա վրա, թեև վստահ չեմ, որ Եվրոպական հանձնաժողովը պատրաստ է նման քայլի գնալ։ Հիմնական փաստարկն այն մտահոգությունն է, որ ադրբեջանական գազից հրաժարվելու դեպքում Եվրոպայի համար դժվար կլինի արագ գտնել մատակարարման այլընտրանքային աղբյուրներ։ Հենց այդ պատճառով ես կարծում եմ, որ ԵՄ-ն պետք է ակտիվորեն աշխատի էներգետիկ անկախության հասնելու և գազի ներմուծումից կախվածությունը նվազեցնելու ուղղությամբ այնպիսի երկրների քաղաքական ռեժիմներից, որոնք հակասում են եվրոպական արժեքներին։

Իմ կարծիքով՝ Եվրոպայի համար ճիշտ և ռազմավարական կարևոր քայլ կլինի հնարավորինս արագ նվազեցնել ադրբեջանական գազից կախվածությունը»,- ասել է նա։