Ադրբեջանը դառնում է Ռուսաստանի դեմ ուղղված պլացդարմ. Կիրիլ Կաբանով
27 Ապրիլի 2026, 22:30
Ռուսաստանի Ազգային հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Կիրիլ Կաբանովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը։
Փորձագետի կարծիքով՝ Բաքվի և Կիևի ռազմական համագործակցությունը ցուցադրական քայլ է՝ ուղղված Ռուսաստանի դեմ։
«Բոլորի համար վաղուց պարզ է, որ Ադրբեջանն այլևս այն բարեկամ պետությունը չէ, որի մասին մենք հրապարակավ հայտարարում ենք։ Այն ընդգրկված է հակառուսական կոալիցիայի մեջ և դա ցուցադրում է գնալով ավելի մեծ ընդգծվածությամբ։ Այսինքն՝ նա պետք է իր տերերին ցույց տա, որ հենց հակառուսական հարթակում է խաղում, հենց այդ հակառուսական կողմում է։ Համապատասխանաբար, Ալիևը, հասկանալով Ռուսաստանի չափազանց զգուշավոր դիրքորոշումը, մեղմ ասած, իրեն պահում է պարզապես լկտի։
Ռազմական համագործակցության մասին վաղուց էին խոսում և դրա մասին վաղուց հայտարարություններ էին արվում։ Շատ մասնագետներ դա նշում էին։ Մենք գիտենք ինքնաթիռների փոխանցման մասին՝ այդ մասին քննարկումներ կային։ Այժմ նա ցուցադրաբար հայտարարում է Ուկրաինայի հետ ռազմական համագործակցության մասին։ Այսինքն՝ այս պահին Ադրբեջանը փաստացի պլացդարմ է, սա երկրորդ Ուկրաինան է, պարզապես Անդրկովկասում։ Ամեն ինչ կրկնվում է բառացիորեն», — ասել է Կաբանովը։