Ադրբեջանը շարունակում է պահանջել փոխել Հայաստանի Սահմանադրությունը․ Reuters
16 Հուլիսի 2026, 11:20
Ադրբեջանի և Հայաստանի միջև այժմ «իրական խաղաղություն» է, և տասնամյակներ տևած հակամարտությունից հետո երկու երկրները վերականգնում են առևտրատնտեսական կապերը։ Reuters-ի փոխանցմամբ՝ այս մասին օկուպացված Շուշիում անցկացված ֆորումի ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով վարչության ղեկավար Հիքմեթ Հաջիևը։
Սակայն, ըստ նրա, Բաքուն շարունակում է պնդել, որ մինչև խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրումը՝ Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի իր Սահմանադրությունում։