Ակնկալում ենք՝ խաղաղության փաստաթղթի իրականացումը հուսալի ճանապարհ կհարթի Կովկասում կայունության համար. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

19 Մայիսի 2025, 12:58

Քաղաքականություն

Բիշքեկում ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը հայտարարել է, որ Կովկասում որոշակի դրական տեղաշարժեր կան։

Նրա խոսքով՝ դրանք բանակցությունների ավարտի և խաղաղության միջպետական փաստաթղթի տեքստի համաձայնեցման մասին Հայաստանի և Ադրբեջանի հայտարարություններն են:

«Փաստաթղթի շուտափույթ ստորագրման հույս ունենք: Ակնկալում ենք նաև, որ դրա իրականացումը ճանապարհ կհարթի Հարավային Կովկասում խաղաղության և կայունության համար»,- ասել է նա: