ԱՄՆ-ի ճնշումն Իրանի նկատմամբ կարող է փակել բանակցությունների ճանապարհը․ Արամ Շահնազարյան

09 Սեպտեմբերի 2026, 13:00

Կարծիք | Քաղաքականություն

Միջնորդների համար արդեն պարզ է, որ ստեղծված իրավիճակում կողմերին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու մասին խոսելը գրեթե անիմաստ է։ AlphaNews-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել սփյուռքահայ գործիչ Արամ Շահնազարյանն՝ անդրադառնալով ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները վերականգնելու ուղղությամբ միջնորդական ջանքերին։

«Միացյալ Նահանգների՝ Իրանի նկատմամբ տոտալ ճնշում գործադրելու և տնտեսությունը կաթվածահար անելու ուղղությամբ իրականացվող գործողություններն այլևս որևէ ելք չեն թողնում, որպեսզի Իրանը կարողանա նստել բանակցությունների սեղանի շուրջ»,- նշել է Շահնազարյանը։

Միաժամանակ նա ընդգծել է, որ Իրանը շուրջ 47 տարի ենթարկվում է տարբեր բնույթի պատժամիջոցների և դրանց նկատմամբ որոշակի դիմադրողականություն է ձեռք բերել։

«Իրանը ցույց է տվել, փաստել է, որ կարողանում է դիմանալ այդ պատժամիջոցներին։ Թե որքան կտևի դա և որքան ժամանակ Իրանը կկարողանա դիմակայել՝ ժամանակը ցույց կտա»,- ասել է Արամ Շահնազարյանը։

Հիմա եթերում