ԱՄՆ-ի և Իրանի միջև գործարքի գլխավոր խնդիրը դրա տեքստի բացակայությունն է․ Դմիտրի Դրոբնիցկի

16 Հունիսի 2026, 21:45

Քաղաքականություն

Ամերիկագետ-քաղաքագետ Դմիտրի Դրոբնիցկին Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղության գործարքի կնքմանը։

Փորձագետի խոսքով՝ ԱՄՆ-ի և Իրանի գործարքի շուրջ ավելի շատ հարցեր կան, քան պատասխաններ, իսկ դրա մասին դատելը դեռ վաղ է՝ մանրամասների բացակայության պատճառով։

«Մենք մինչ օրս ընդհանրապես չենք տեսել համաձայնագրի տեքստը և չգիտենք, թե հատկապես ինչ է ներառված դրանում։ Ավելին, խոսքը դեռևս միայն նախնական համաձայնության մասին է։ Հունիսի 19-ին, երբ այն, ըստ ամենայնի, երբ այն պետք է ուժի մեջ մտնի, դեռ պետք է անցնի 60 օր խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների համար։ Ընդ որում, այդ ժամկետը կարող է երկարաձգվել։ Այդ պատճառով, թե հատկապես ինչից է բաղկացած ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագիրը, այսօրվա դրությամբ ոչ ոք հստակ չգիտի։ Ավելին, նույնիսկ նախագահ Թրամփը փաստացի հաստատում է այս իրավիճակը։ Նրա դիրքորոշումը հանգում է հետևյալին. «Ես գիտեմ, բայց չեմ ասի»։

Փոխնախագահ Վենսն ասում էր, որ խոսքը մոտավորապես մեկուկես էջանոց շատ ընդհանուր ձևակերպումների մասին է։ Դրա հետ մեկտեղ, իրանական կողմը ներկայացնում է լիովին կոնկրետ կետեր։ Նույն Վենսը հայտարարում էր, որ Իրանը կարող է հասանելիություն ստանալ 300 միլիարդ դոլար ծավալով վերականգնման հիմնադրամին, բայց թե ինչ հիմնադրամ է դա, ինչ միջոցներից է այն ձևավորվելու, հայտնի չէ։ Թրամփն իր հերթին նման հրապարակումներն անվանում է կեղծ լուրեր»,- ասել է Դրոբնիցկին։

Քաղաքագետի կարծիքով՝ հենց ռազմավարական անորոշությունն է, որի մասին հիմա այդքան սիրում են խոսել, հանդիսանում այս գործարքի էությունը։

Հիմա եթերում