ԱՄՆ-ի տնտեսական ահաբեկչությունը սպառնում է համաշխարհային տնտեսությանը․ Արաղչի
20 Օգոստոսի 2026, 11:31
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Truth Social սոցիալական ցանցում կատարած գրառմանը, որում նա հայտարարել էր Իրանի դեմ «աննախադեպ մասշտաբի տնտեսական պատերազմի» մեկնարկի մասին։
«Այսպես կոչված «տնտեսական D-Day»-ը (խմբ.՝ Նորմանդական դեսանտային գործողություն) փորձ է շեղելու ուշադրությունն Ամերիկայի սեփական խնդիրներից՝ աննախադեպ պարտքից և աճող տոկոսադրույքներից։
Անարդյունավետ քաղաքականության խորացումը միայն կհանգեցնի հետագա պարտությունների և իրանցիների կողմից ավելի մեծ թշնամանքի։ ԱՄՆ-ի կողմից իրականացվող տնտեսական ահաբեկչությունը սպառնում է համաշխարհային տնտեսությանն ու ամբողջ աշխարհի ինքնիշխանությանը»,- գրել է Արաղչին։