ԱՄՆ Կոնգրեսում կանցկացվի այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» նարատիվի առաջմղմանն ուղղված համաժողով
24 Հունիսի 2026, 10:10
Հունիսի 24-ին Վաշինգտոնում՝ ԱՄՆ Կոնգրեսի շենքում, «Բաքվի նախաձեռնող խմբի» կողմից նախատեսվում է անցկացնել համաժողով, որի նպատակը «Արևմտյան Ադրբեջանի» մասին քարոզչական թեզերի առաջմղումն է։
Կազմակերպիչները փորձում են մարդու իրավունքների տերմինաբանությունը ծառայեցնել ռևիզիոնիստական օրակարգի լեգիտիմացմանը։ «Վերադարձի» գաղափարի քողի ներքո նրանք փաստացի առաջ են մղում այն թեզը, թե Հայաստանի ինքնիշխան տարածքը կարող է ներկայացվել որպես Ադրբեջանի պատմական և քաղաքական հավակնությունների առարկա։
«Այս մոտեցումն անընդունելի է։ Ադրբեջանը պետք է հրաժարվի Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը սեփական քաղաքական օրակարգի մաս դարձնելու փորձերից և դադարեցնի հայկական քաղաքներն ու գյուղերը ներկայացնել որպես արհեստականորեն ստեղծված «Արևմտյան Ադրբեջանի» հայեցակարգի բաղկացուցիչ մաս»,- այս մասին նշված է Ռուսաստանի ջավախքահայ համայնքի տելեգրամյան ալիքում։