ԱՄՆ-ն ու Թուրքիան աջակցում են Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացին. Ֆիդան
22 Սեպտեմբերի 2026, 10:20
ԱՄՆ-ն և Թուրքիան աջակցում են Կովկասում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին։ Այս մասին, ըստ տեղական լրատվամիջոցների, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։
«Մենք արդեն համագործակցում ենք տարածաշրջանային և գլոբալ հարցերի շուրջ՝ Մերձավոր Արևելքից մինչև Կովկաս և Բալկաններ։ Մեր երկրները նաև ձգտում են նվազեցնել Սև ծովում լարվածության սրման ռիսկերը, ապահովել նավարկության անվտանգությունը և Սև ծովը դարձնել համագործակցության աղբյուր, այլ ոչ թե խնդիրների աղբյուր», — նշել է նա։