ԱՄՆ սենատոր Ջեքի Ռոուզենը Ադրբեջանին կոչ է արել վերացնել Լեռնային Ղարաբաղի շրջափակումը
09 Սեպտեմբերի 2023, 20:00
ԱՄՆ սենատոր Ջեքի Ռոուզենը անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակմանը և նշել, որ հայերը բախվում են սուր հումանիտար ճգնաժամի։
«Հայերը բախվում են սուր հումանիտար ճգնաժամի՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման պատճառով, ինչը հանգեցնում է պարենի և դեղորայքի սուր պակասի։ Ես աջակցում եմ մարդասիրական օգնության վերաբերյալ հայ ժողովրդի կոչերին և կոչ եմ անում Ադրբեջանին՝ վերացնել շրջափակումը»,- X-ի (նախկին Twitter) միկրոբլոգում գրել է ԱՄՆ սենատորը։