ԱՄՆ-ը աջակցում է Հարավային Կովկասի երկրների ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը
26 Մարտի 2024, 18:25
![](https://media.alphanews.am/wp-content/uploads/2024/03/20102427/%D4%B1%D5%84%D5%86-%D5%8A%D5%A5%D5%BF%D6%84%D5%A1%D6%80%D5%BF%D5%B8%D6%82%D5%B2%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6.jpg)
Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասի բոլոր երկրների շարունակական ժողովրդավարական զարգացմանը, ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը. հենց այդ նպատակով է ԱՄՆ-ն ընդլայնում Հայաստանի հետ լայն հարաբերությունները: Այդ մասին հայտնել են ԱՄՆ պետքարտուղարությունից՝ ի պատասխան «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցմանը: Այն առնչվել է «RAND» կորպորացիայի «ԱՄՆ-ն չի կարող երաշխավորել Հայաստանի անվտանգությունը՝ չնայած Ադրբեջանի սպառնալիքներին, բայց կարող է օգնել» վերտառությամբ վերլուծությանը:
ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունից նշել են, որ ԱՄՆ-ը ողջունել է ցանկացած բարեխիղճ ներգրավվածություն, որը խաղաղություն և կայունություն է բերում Հարավային Կովկասի երկրներին: Պետքարտուղարությունից հավելել են, որ Ռուսաստանին չեն դիտարկում որպես «վստահելի կամ բարեխիղճ դաշնակից կամ գործընկեր Հարավային Կովկասում կամ այլուր»: