ԱՄՆ-ը և Ադրբեջանը բանակցություններ են սկսել TRIPP տրանսպորտային միջանցքի նախագծի շուրջ․ Euronews
24 Ապրիլի 2026, 18:24
ԱՄՆ-ն և Ադրբեջանը բանակցություններ են սկսել TRIPP տրանսպորտային միջանցքի նախագծի շուրջ։ Այս մասին հայտնում է Euronews-ը։
Նախագիծը վերաբերում է Հայաստանի տարածքով անցնող 42 կիլոմետրանոց երկաթուղային-ավտոմոբիլային երթուղուն, որը պետք է ներառվի Միջին միջանցքի կազմում՝ միացնելով Կենտրոնական Ասիան և Եվրոպան։ Նախաձեռնությունը դարձել է փետրվարին ստորագրված նոր ռազմավարական գործընկերության մաս և համաձայնեցվել է ԱՄՆ միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրից հետո։
Վաշինգտոնում կարծում են, որ նախագիծը կուժեղացնի Ադրբեջանի դերը որպես տարանցիկ հանգույց և ազդեցություն կունենա Արևելքի ու Արևմուտքի միջև էներգետիկ ու լոգիստիկ հոսքերի վրա։
ԱՄՆ-ի Առևտրի և զարգացման գործակալությունը նույնպես Բաքվի հետ խորհրդակցություններ է վարում մի շարք ուղղություններով՝ հեղուկացված բնական գազից և քաղաքացիական միջուկային էներգետիկայից մինչև թվային ենթակառուցվածքներ, արհեստական բանականություն և կիբեռանվտանգություն։
Euronews-ի գնահատմամբ՝ բանակցություններն ընթանում են էներգետիկ անկայունության և Եվրոպայի կողմից մատակարարումների այլընտրանքային ուղիների նկատմամբ աճող հետաքրքրության ֆոնին։