Անդրանիկ Թևանյանին կզրկեն անձեռնմխելիությունից․ քրեական վարույթ կսկսվի
22 Մայիսի 2026, 23:20
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է Դատախազության միջնորդությունը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի 2-րդ համար, պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ։
Թևանյանը արձագանքել է այս որոշմանը հայտնելով, որ ԿԸՀ 7 անդամներն էլ կողմ են քվեարկել միջնորդությանը, թեև ներկայացված գործը, ըստ նրա, որևէ հիմք չունի։