Անհնար է միաժամանակ լինել երկու բլոկում․ Դանիլա Գուրեևը՝ ՀՀ-ի ընտրության մասին

Քաղաքագետ Դանիլա Գուրեևն Alpha News-ին մեկնաբանել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինի հայտարարությունը՝ կապված Հայաստանի՝ Եվրոպական միություն մտնելու ցանկության հետ։

«Գալուզինի հայտարարությունը պետք է ընկալել որպես ճիշտ ձևակերպված թեզեր։ Նախևառաջ, մենք տեսնում ենք որոշակի միտում, մի առանձնահատկություն, որով Ռուսաստանի Դաշնությունը, գործընկերային հարաբերությունների շրջանակներում, հետաքրքրված է ոչ միայն համատեղ երկխոսություն կառուցելով, այլև սեփական շահերը հետապնդելով։

Եթե Հայաստանն, ինչպես նշել էր Վլադիմիր Պուտինը, որոշել է «խաղալ բաժանման խաղ», ապա մենք, սկզբունքորեն, համաձայն ենք այդ բաժանման հետ, համաձայն ենք այդ դիրքորոշման հետ, սակայն պետք է ընտրություն կատարել՝ կա՛մ այնտեղ, կա՛մ այստեղ։ Անհնար է միաժամանակ գտնվել երկու կազմակերպություններում և երկու բլոկներում։ Դա պայմանավորված է նրանով, որ այդ դեպքում Եվրոպական միությունն ու ՆԱՏՕ-ն որպես կառույցներ գերիշխող ազդեցություն կունենան Հայաստանի վրա՝ տնտեսության, պատժամիջոցային ճնշման և քաղաքականության հարցերում»,- նշել է Գուրեևը։

Քաղաքագետի կարծիքով՝ Հայաստանի և ԵՄ-ի միջև տնտեսական համագործակցության հնարավորությունները սահմանափակված են աշխարհագրական գործոններով։