Անհնազանդության ակցիա՝ ԵՊՀ-ի դիմաց

15 Մայիսի 2024, 10:57

Քաղաքականություն

Քաղաքացիները այս պահին խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում ԵՊՀ-ի դիմաց:

Արդեն քանի օր է՝ մայրաքաղաքում և մարզերում ակցիաներ իրականացնելով մարդիկ իրենց աջակցությունն են հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը, որ գլխավորում է Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը: