Անհրաժեշտ է Հայաստանի արտաքին գործընկերներին ցույց տալ փոփոխությունների դինամիկան. Դմիտրի Սոլոննիկով

15 Օգոստոսի 2026, 14:30

Կարծիք | Քաղաքականություն

Քաղաքագետ Դմիտրի Սոլոննիկովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի նշանակումը Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում, որտեղ նա փոխարինելու է Արմեն Գրիգորյանին։

«Խոսքը նոր գումարման խորհրդարանի մասին է և անհրաժեշտ է նոր դեմք։ Փաշինյանի համար կարևոր է իշխանության վերափոխման դինամիկա ցուցադրել, այլ ոչ թե այնպիսի տպավորություն ստեղծել, թե իշխանությունը կանգնած է նույն տեղում։ Նախկին խոսնակի համար գտել են համապատասխան ու հարգի պաշտոն։

Փոփոխությունների պատճառը ոչ թե Անվտանգության խորհրդի խնդիրներն են, այլ տեղի ունեցած ընտրությունները»,- նշել է փորձագետը։

Նրա գնահատմամբ՝ այս կադրային փոփոխությունները տեխնիկական բնույթ են կրում։

«Որևէ լուրջ փոփոխություն չի նախատեսվում։ Փաշինյանը հաղթել է ընտրություններում և շարունակելու է նախկին քաղաքական կուրսը», — ընդգծել է Սոլոննիկովը։

Քաղաքագետը խորհրդարանի նախագահի փոփոխությունը համարում է նաև արտաքին ուժերին ուղղված ազդանշան․

«Սա ո՛չ պատիժ է, ո՛չ էլ բացասական գնահատական․ Սիմոնյանը թիմի լիարժեք անդամ է։ Այս վերադասավորումն անհրաժեշտ է, որպեսզի արտաքին գործընկերներին ներկայացվեն փոփոխությունների դինամիկան և խորհրդարանի նոր դեմքը»,- հավելել է քաղտեխնոլոգը։

Հիմա եթերում