Անկարան բարձր է գնահատում Երևանի և Բաքվի միջև ընթացող բանակցային գործընթացը․ Թուրքիայի խորհրդարանի նախագահ

24 Հունիսի 2026, 12:45

Քաղաքականություն

Թուրքիան բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցային գործընթացը, ինչպես նաև խաղաղության բանակցություններում արձանագրված առաջընթացը։ Այս մասին Բաքվում հայտարարել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշը։

Նրա խոսքով՝ Անկարան ակնկալում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության հաստատում։

«Հույս ունեմ, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կհաստատվի ամուր և անկեղծ խաղաղություն։ Հարավային Կովկասը կդառնա խաղաղության, հանգստության և կայունության տարածաշրջան»,– հայտարարել է Քուրթուլմուշը։

Հիմա եթերում