ԱՊՀ դիտորդական առաքելությունը ձեռնամուխ է եղել ՀՀ-ում ընտրական գործընթացների դիտարկմանը. Սեյտիմով

18 Մայիսի 2026, 13:22

Քաղաքականություն

ԱՊՀ դիտորդական առաքելությունը ձեռնամուխ է եղել Հայաստանում ընտրական գործընթացների դիտարկմանը. ԿԸՀ-ում նրանց հավատարմագրման վկայականներ են տրվել: Այս մասին լրագրողներին ասել է ԱՊՀ գլխավոր քարտուղարի տեղակալ Նուրլան Սեյտիմովը:

«Ընդհանուր առմամբ, առաքելության կազմում է շուրջ 120 մարդ, որոնցից 8-ը դիտարկումն իրականացնելու են երկարաժամկետ հիմունքներով: Դիտորդներն իրենց աշխատանքը կառուցում են քաղաքական չեզոքության, ընտրական գործընթացին և պետության ներքին գործերին չմիջամտելու սկզբունքների վրա»,- նշել է քարտուղարի տեղակալը։

Սեյտիմովի խոսքով՝ դիտարկման գործընթացի կարևորագույն բաղադրիչները կլինեն անձնական հանդիպումները քաղաքական կուսակցությունների և դաշինքների ղեկավարության, պատգամավորության թեկնածուների, պետական մարմինների պաշտոնական ներկայացուցիչների հետ: