ԱՊՀ-ն դիտորդներ կուղարկի Հայաստանի ընտրություններին

14 Մայիսի 2026, 00:15

Քաղաքականություն

ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովը դիտորդական առաքելություն կուղարկի Հայաստանի Ազգային ժողովի 2026 թվականի ընտրություններին: Այս մասին հաղորդում է ԿԸՀ մամուլի ծառայությունը:

Առաքելության ներկայացուցիչներ Ելենա Երեմենկոն և Ռոման Ամբուցեւը և ԱՊՀ-ում ՀՀ ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը մայիսի 13-ին հյուրընկալվել են ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում։

Պատվիրակներին ողջունել  է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը և ներկայացրել օրենսդրական կարգավորումները։ Անդրադարձ է կատարվել նաև դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների իրավունքներին և պարտականություններին։