Արամ Խաչատրյանի լեգենդար «Սուսերով պարը» վերստեղծել են Պերմի Հաղթանակի զորահանդեսում
09 Մայիսի 2025, 13:30
Աշխարհահռչակ կոմպոզիտոր և դիրիժոր Արամ Խաչատրյանի լեգենդար «Սուսերով պարը» մայիսի 9-ին Պերմում կայացած Հաղթանակի շքերթի ժամանակ վերստեղծել են Օպերայի և բալետի թատրոնի արտիստները:
Խաչատրյանն իր հայտնի «Սուսերով պարը» գրել է Մոլոտովում Հայրենական մեծ պատերազմի տարիներին։ Հետագայում ստեղծագործությունը դարձել է ԱՄՆ-ի երաժշտական ավտոմատների գլխավոր հիթը, ձայնագրությունները տարածվել են աշխարհով մեկ միլիոնավոր տպաքանակով, իսկ 2018-ին ստեղծագործության մասին նույնիսկ ֆիլմ է նկարահանվել։