Առանց հայրենիքի սփյուռք չկա, առանց սփյուռքի՝ հայրենիք չկա․ ԱՄՆ-ում նշվել է ՀՀ անկախության օրը
24 Սեպտեմբերի 2026, 17:30
ԱՄՆ Գլենդեյլ քաղաքի «Վերդուգո» այգում տեղի է ունեցել ՀՀ անկախության 35-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառում։
Միջոցառման ընթացքում ընդգծվել է Հայաստանի և Սփյուռքի կապի պահպանման ու ամրապնդման կարևորությունը։
«Սփյուռքը հայրենիքի կարիքն ունի։ Առանց հայրենիքի սփյուռք չկա, առանց սփյուռքի՝ հայրենիք չկա։ Ինչպես մայրն է իր երեխայի հետ կապված պորտալարով, այդպես էլ հայրենիքն է։ Այդ պորտալարը պետք է պահենք, պահպանենք և միշտ համագործակցենք»,- Alpha News-ի հետ զրույցում նշել է միջոցառման մասկիցներից մեկը։