Արցախցի մարզիկների հաջողությունը Թբիլիսիում՝ 11 ոսկե մեդալ և պատրաստություն Աշխարհի գավաթին

10 Հունիսի 2025, 18:45

Սպորտ

Հունիսի 8-ին Թբիլիսիում կայացած Կիոկուշին կարատեի միջազգային առաջնությունը հայ մարզիկների համար նշանավորվեց մեծ հաջողությամբ. Հայաստանի ազգային ֆեդերացիայի հավաքականը վերադարձավ 11 ոսկե մեդալով։

Մրցաշարին մասնակցում էր Արցախի «Վերադարձ» կիոկուշին կարատեի ակումբի թիմը, որը ցուցադրեց բարձր մրցունակություն և ապահովեց տպավորիչ հաղթանակներ։

Հուլիսի 8-10-ը Բուլղարիայում տեղի կունենա Կիոկուշին կարատեի ամենամյա միջոցառումը, որը կներառի սեմինարներ մարզիկների և մարզիչների համար, մրցավարական դասընթացներ և Աշխարհի գավաթի խաղարկություն, որը կանցկացվի ինչպես դասական, այնպես էլ «senshi» տարբերակով:

Այս տարի արցախցիներ Նարեկ Պետրոսյանը, Վլադիմիր Թարանյանը, Մարինա Ներսեսյանը և Մարիաննա Սարգսյանը Հայաստանի ֆեդերացիայի թիմի կազմում կմասնակցեն թե՛ սեմինարներին, թե՛ մրցաշարին՝ ներկայացնելով հայկական մարտարվեստի բարձր մակարդակը։

«Արցախը մենք ենք, մեր նպատակը վերադարձն է», -նշել է Արցախի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի համահիմնադիր և մարզիչ Արմեն Պետրոսյանը։

Այս հաջողությունը կարևոր քայլ է միջազգային մրցաշարերում հայկական կարատեի ամրապնդման համար։

Հիմա եթերում