Հայաստանում արդյունաբերությունը նվազել է 19,4 տոկոսով
10 Ապրիլի 2025, 13:50

Հայաստանում արդյունաբերական արտադրանքի ծավալը 2025 թվականի հունվար-փետրվարին կազմել է 380,5 մլրդ դրամ, ինչը 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 19,4%-ով, այս մասին գրում է Armenian Business Portal տելեգրամյան ալիքը։
Ամենամեծ անկումը գրանցվել է մշակող արդյունաբերությունում (-26,2%) և հանքարդյունաբերությունում (-19,2%)։
Միաժամանակ աճ է գրանցվել էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման (+10,7%) և ջրամատակարարման (+0,3%) ոլորտներում։