Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխարինվել է տնային կալանքով
22 Սեպտեմբերի 2026, 17:40
«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի խափանման միջոց կալանքը փոխարինվել է տնային կալանքով՝ այլ անձանց հետ շփման արգելքով։
Դատական նիստից հետո Մանուկյանը կտեղափոխվի տուն, լրագրողների հետ զրույցում հայտնել է նրա պաշտպան Տաթևիկ Սողոյանը։
Հիշեցնենք, որ ընդդիմադիր գործչի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը)։ Մինչ այս որոշումը նա գտնվում էր քրեակատարողական հիմնարկում։