Արեն Հակոբյանը Սոչիում կայացած մրցաշարում նոկաուտի է ենթարկել մրցակցին
01 Հուլիսի 2025, 12:25
Սոչիում հունիսի 28-ին կայացել է խառը մենամարտերի ACA 188 մրցաշարը, որի ընթացքում մարտիկ Արեն Հակոբյանը (թեթևագույն քաշային, 57 կգ) երկրորդ ռաունդի առաջին րոպեին նոկաուտի է ենթարկել Աստեմիր Նագոևին:
Սա 6-րդ անընդմեջ հաղթանակն է Արենի համար (17-3-1-1NC / 11 ավարտ): Նագոևի համար (8-1) սա կարիերայի առաջին պարտությունն է։