Առևտուրը քիչ է, մի կերպ ենք յոլա գնում․ վաճառող

24 Հուլիսի 2026, 17:35

Կարծիք

«Գյուղմթերքի գները անընդհատ տատանվում են, հիմնականում ցածր են։ Եթե բերքը արտահանվեր, շատ լավ կլիներ»,- այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է շուկայում մրգի և բանջարեղենի վաճառքով զբաղվող առևտրականներից մեկը։

Նրա խոսքով՝ գյուղացիների համար մեծ աջակցություն կլինի, եթե բերքն արտահանվի եվրոպական երկրներ։

«Անցած տարի ավելի լավ էր, գները բարձր էին։ Հիմա այդքան պահանջարկ չկա, առևտուրը շատ ցածր մակարդակի է։ Մի կերպ յոլա ենք գնում, էլ ի՞նչ անենք»,- նշել է Alpha News-ի զրուցակիցը։