Արման Ադամյանը՝ ձյուդոյի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

19 Հունիսի 2025, 12:15

Սպորտ

Բուդապեշտում կայացած ձյուդոյի աշխարհի 2025 թվականի առաջնությունում Արման Ադամյանը բրոնզե մեդալ է նվաճել մինչև 100 կգ քաշային կարգում: Երրորդ տեղի համար վճռորոշ գոտեմարտում նա վստահորեն հաղթել է ԱՄԷ-ի ներկայացուցիչ Ջաֆար Կոստոևին:

Մինչ այդ Ադամյանը կիսաեզրափակչում պարտվել էր Մատվեյ Կանիկովսկուն, ով արդյունքում դարձել է աշխարհի չեմպիոն: Մեդալի ճանապարհին Արմանը հաղթել է նաև ադրբեջանցի Զելիմ Կցոևին:

Հաղթանակից հետո Ադամյանը խոստովանել է, որ չէր կարող իրեն թույլ տալ հեռանալ առանց մեդալի:

«Որդուս ու եղբորորդուս խոստացել եմ, որ մրցանակ կբերեմ։ Եվ փառք Աստծո, ամեն ինչ ստացվեց»,- նշել է մարզիկը:

Աշխարհի առաջնություններում Արման Ադամյանի նվաճած երկրորդ մեդալն է. առաջինը՝ ոսկին, նա նվաճել է 2023 թվականին։