«Assadakah» պորտալը հոդված է հրապարակել Հայաստանի մասին
18 Հունիսի 2026, 10:45
Իտալիայի և Մերձավոր Արևելքի նորությունները լուսաբանող «Assadakah» պորտալը նշում է, որ Հայաստանը դառնում է ավելի ու ավելի գրավիչ հանգստավայր տարածաշրջանի բնակիչների համար։
Ըստ պորտալի՝ երկիր այցելած զբոսաշրջիկների թիվը զգալիորեն աճել է։
«Հայաստանը Տաթևի և Գեղարդի հին վանքերի, գեղատեսիլ լեռնային արահետների և Ազատ գետի հովտի, էքստրեմալ սպորտաձևերի սիրահարների համար զվարճանքի և հարուստ պատմությամբ գերազանց գինու հայրենիքն է»,- նշում են հոդվածի հեղինակները:
Ըստ աղբյուրի՝ «Wizz Air» և «FlyOne Armenia» ավիաընկերություններն ուղիղ չվերթներ են առաջարկում դեպի Երևան Եվրոպայի տարբեր քաղաքներից։ Ինչպես գրում է պարբերականը, սա Հայաստանը դարձնում է ավելի հասանելի և հարմարավետ զբոսաշրջիկների ու ճանապարհորդների համար։