Աստանայում կայանալիք ԵԱՏՄ ֆորումը նվիրված կլինի թվայնացմանն ու արհեստական բանականությանը

13 Մայիսի 2026, 21:05

Քաղաքականություն

Մայիսի 28-29-ին Աստանայում կանցկացվի 5-րդ Եվրասիական տնտեսական համաժողովը, որի գլխավոր թեման է՝ «ԵԱՏՄ-ն գլոբալ թվային մրցավազքում. խաղադրույք արհեստական բանականության օգտին»:

Ֆորումին ընդառաջ տեղի է ունեցել մամուլի ասուլիսն։ ԵՏՀ կոլեգիայի նախարարները ներկայացրել են գործարար ծրագրի հիմնական ուղղությունները, խոսել քննարկումների ձևաչափերի, թեմատիկ նիստերի և ֆորումի մասնակիցների կազմի մասին։

Միջոցառման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ԵԱՏՄ շրջանակում ինտեգրացիոն համագործակցության ներկա վիճակին։ Մասնավորապես, ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Գոհար Բարսեղյանը նշել է Հայաստանի՝ Միությանը մասնակցության տնտեսական առավելությունները։

Նրա խոսքով՝ ԵԱՏՄ անդամ երկրները լրացուցիչ հնարավորություններ են ստանում տնտեսության զարգացման և համագործակցության ընդլայնման համար։

«Հայաստանը, ինչպես ԵԱՏՄ մյուս անդամները, կազմակերպության անդամակցությունից ստանում է բազմաբնույթ տնտեսական առավելություններ։ Ներկայում աշխատում ենք գյուղատնտեսության ոլորտում փորձնական մեխանիզմի գործարկման ուղղությամբ, որտեղ Հայաստանը մեծ ներուժ ունի»,- ասել է Բարսեղյանը։

Այս տարի հիմնական ուշադրությունը կկենտրոնացվի տնտեսության թվայնացման, նոր տեխնոլոգիաների ներդրման և Եվրասիական տնտեսական միության երկրներում արհեստական բանականության զարգացման վրա։

Ակնկալվում է, որ ֆորումի հարթակը կհամախմբի ԵԱՏՄ երկրների բիզնեսի, պետական կառույցների, փորձագիտական համայնքի ներկայացուցիչներին, ինչպես նաև արտասահմանյան պատվիրակությունների ներկայացուցիչների։ Եվրասիական տնտեսական ֆորումն անցկացվում է ամեն տարի այն երկրում, որը նախագահում է ԵԱՏՄ մարմիններում։ 2026 թվականին միությունում նախագահությունը իրականացնում է Ղազախստանը։