Ավստրիայի ընտրություններում հաղթած FPÖ-ն, որը դեմ է ԵՄ դրոշը կախելուն,այժմ ընդդիմություն է. Չադոյան

28 Փետրվարի 2025, 21:15

Քաղաքականություն

Ավստրիայի ժողովրդական կուսակցությունը, սոցիալ-դեմոկրատները և «Նոր Ավստրիա-Լիբերալ ֆորումը» համաձայնության են եկել կոալիցիա ստեղծելու շուրջ հանրապետությունում խորհրդարանական ընտրություններից գրեթե հինգ ամիս անց։

2024 թ. սեպտեմբերին կայացած ընտրություններում առաջին տեղը զբաղեցրած Ավստրիայի ազատության կուսակցությունը, որը հանդես է գալիս հակառուսական պատժամիջոցների դեմ, չի մտել կոալիցիայի կազմ:

Թեմայի վերաբերյալ Alpha News-ը զրուցել է Սոցիալ-դեմոկրատ կուսակցության անդամ Գարո Չադոյանի հետ:

«Խորհրդարանական ընտրություններին հաղթեց ծայրահեղ աջակողմյան Ավստրիայի ազատության կուսակցությունը: Հաջորդեցին պահպանողակականները, սոցիալ-դեմոկրատները և լիբերալները: Նախընտրական քարոզարշավի ընթացքում բոլոր մյուս կուսակցությունները բացառել էին Ավստրիայի ազատության կուսակցության հետ կոալիցիա ստեղծելը: Հետևաբար, Ավստրիայի նախագահը կառավարություն ձևավորելու մանդատ տվեց Ավստրիայի ազատության կուսակցությանը: Նա ամիսներ շարունակ բանակցություններ վարեց սոցիալ-դեմոկրատական կուսակցության հետ՝ կոալիցիա ձևավորելու համար, սակայն համաձայնության չեկան»,- հավելել է մեր զրուցակիցը:

Նա մանրամասնել է, թե ինչ տրամադրվածություն կա Եվրամիության նկատմամբ:

«Ի վերջո, մանդատ են ստանում Ավստրիայի ազատության կուսակցության հետ կառավարություն կազմելու համար, ինչը կրկին ձախողվում է: Երկու կուսակցություններն էլ պատճառաբանում էին, որ չափազանց մեծ ու շատ պահանջներ են ներկայացնում միմյանց նկատմամբ: Խնդիր կար, քանի որ Ավստրիայի ազատության կուսակցության՝ Եվրամիության նկատմամբ վարած քաղաքականությունն այնքան էլ պոզիտիվ չէ:: Օրինակ, կուսակցությունն ասում էր, որ պետք է կառավարական բոլոր շենքերից ԵՄ դրոշը հանել»,- ընդգծել է Գարո Չադոյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: