Ախուրյան, Արաքս գետերի ջրերի համատեղ օգտագործման Հայաստան- Թուրքիա հանձնաժողովի համատեղ նիստը՝ Երևանում
21 Մայիսի 2026, 12:11
Հայաստանի և Թուրքիայի Հանրապետությունների սահմանային անցակետում, այնուհետև ՏԿԵՆ «Ջրառ» ՓԲԸ-ի վարչական շենքում տեղի ունեցավ «Սարդարապատի կարգավորիչի շահագործման» և «Ախուրյանի ջրամբարի շահագործման» մշտական գործող անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման հայ-թուրքական հանձնաժողովների հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում են Ջրային կոմիտեից:
Ողջույնի խոսքով է հանդես եկել «Ջրառ» ՓԲԸ-ի տնօրեն Տիգրան Վարդանյանը։ Վարդանյանը նշել է, որ կնքված փաստաթղթերը կազմվել են երկուստեք շահավետ պայմաններով։
Հանդիպման ընթացքում ձեռք են բերվել մի շարք կարևոր պայմանավորվածություններ։