Այլ կազմակերպության միանալու ընթացակարգն ինքնաբերաբար նշանակում է դուրս գալ ԵԱՏՄ-ից․ Պուտին

01 Սեպտեմբերի 2026, 21:04

Քաղաքականություն

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է Երևանի արտաքին քաղաքական կողմնորոշմանը։

ՌԴ նախագահի խոսքով՝ մեկ այլ կազմակերպությանը միանալու ընթացակարգի մեկնարկն ինքնաբերաբար նշանակում է Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) դուրս գալու հայտարարություն։ Պուտինն առաջարկել է Եվրոպական միությանն անդամակցելու վերաբերյալ որոշումը թողնել հայ ժողովրդին՝ հաշվի առնելով քաղաքացիների ցանկությունը։

Մոսկվան Երևանին կոչ է անում հնարավորինս սեղմ ժամկետներում հստակեցնել իր դիրքորոշումը ԵՄ-ի կամ ԵԱՏՄ-ի հետ հետագա հարաբերությունների ձևաչափի վերաբերյալ։

Հիմա եթերում