Այս գործն ի սկզբանե ստի վրա է հիմնված. Բագրատ Միկոյան

31 Օգոստոսի 2026, 12:07

Քաղաքականություն

Մինչ օրս չկա որևէ իրավական պատասխան այն հարցին, թե ինչու է Ռոբերտ Քոչարյանը կալանավորված, ինչը ենթադրում է, որ գործն ի սկզբանե հիմնված է եղել ստի վրա։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի պատասխանատու Բագրատ Միկոյանը։

«Երբ ուզում ես հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել, երկու հարց ես տալիս՝ ի՞նչ և ե՞րբ։ Հիմա Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերից երկու հարցին էլ սուտ է պատասխանել։ Ասում է, թե ապրիլին Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ գործ է հարուցվել, և նրան մեղադրանք է ներկայացվել՝ երկրից չբացակայելու արգելքով։

Հիշեցնեմ, որ հունիսին նախագահի ելքը երկրից ապօրինի փակել են։ Նախապես գրասենյակը հայտարարություն էր տարածել, որ նախագահը մեկնելու է երկրից։ Մեկնելուց առաջ նրան անընդհատ ուղեկցել են ԱԱԾ աշխատակիցներ, որոնք պարտավոր էին նրա ամբողջ տեղաշարժը զեկուցել վերադասին։

Մարդը նախապես հայտարարել է իր մեկնելու մասին, օդանավակայանում մոտ մեկ ժամ ընթացակարգեր է անցել, ու հիմա ասում են՝ որոշե՞լ էր փախչել։ Սրան հավատալու համար պետք է լինել անմեղսունակ, իսկ նման բան հնարելը անմեղսունակության գագաթնակետն է», — նշել է Միկոյանը։

Հիմա եթերում