Այս պատմությունը միայն մեր մասին չէ․ Տաթևիկ Կարապետյան
21 Հունիսի 2025, 15:15

Գործարար Սամվել Կարապետյանի դուստրը՝ Տաթևիկ Կարապետյանը, Instagram-ի իր էջում հայրիկի հետ լուսանկար է տեղադրել։
«Այս պատմությունը միայն մեր մասին չէ։ Այն մեր ամբողջ ազգի պատմությունն է։ Յուրաքանչյուր հայի պատմությունն է, որտեղ էլ որ նա լինի։ Հայրենիքի հանդեպ սիրո, ավանդույթների պահպանման, սերնդեսերունդ փոխանցվող արժանապատվության մասին։ Եվ այսօր, ինչպես միշտ, հենց այս արժեքների մեջ է թաքնված մեր ուժն ու մեր ապագան։
Ես ծնվել եմ այս հողում, և կյանքիս առաջին տարիներից ես զգացել եմ դրա մի մասը իմ մեջ։ Չնայած ես մեծացել և ապրել եմ Հայաստանից դուրս, մեր կապը հայրենիքի հետ երբեք չի թուլացել։ Ես դրա համար պարտական եմ հորս՝ մի մարդու, որը հատուկ պատասխանատվությամբ էր վերաբերվում մեր ինքնության և ազգային արմատների պահպանմանը»,-գրել է Տաթևիկ Կարապետյանը։
