Այս տարի ամեն ինչ թանկ է․ վաճառողները՝ ցրտահարության հետևանքների մասին
28 Հուլիսի 2026, 16:30
«Այս տարի ընդհանրապես ծիրան չենք ունեցել։ Ծաղկման շրջանում ցուրտ արեց, և ծիրանը ցրտահարվեց։ Հիմա ստիպված շուկայից ենք գնում ու վերավաճառում»,- այս մասին Alpha News-ի հարցման ընթացքում ասել է գյուղմթերքի վաճառքով զբաղվող քաղաքացիներից մեկը։
Նրա խոսքով՝ անցած տարվա համեմատ այս տարի գները զգալիորեն բարձրացել են։
«Անցյալ տարի ծիրանը 150-200 դրամ էր, ամենաթանկը՝ 500 դրամ։ Էս տարի լավ որակի ծիրանը 1000 դրամ է, իսկ շատ հասածը՝ 500 դրամ։ Ամեն ինչ թանկ է, մենք էլ ենք մեր վրա զգում, վատ ենք զգում, որ ծիրանը 1000 դրամ ենք ասում, որովհետև դա բոլորին հասանելի չէ»,- նշել է մեր զրուցակիցը։