Այսօր հնարավորություն է ընձեռնվում ներկայացնել ՀՀ-ի տեսակետը տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ․ Միլենա Դանիելյան

17 Ապրիլի 2026, 23:15

Քաղաքականություն

Alpha News-ն ընդլայնում է իր մեդիա ներկայությունը՝ սկսելով պարսկերեն ալիքի հեռարձակումը։ Նոր հարթակում կներկայացվեն լրատվական թողարկումներ, վերլուծություններ և բացառիկ նյութեր՝ ուղղված պարսկալեզու լսարանին։

Թեմայի վերաբերյալ զրուցել ենք լրագրող, Alpha Persian-ի հաղորդավար Միլենա Դանիելյանի հետ։

Նրա խոսքով՝ մինչ այժմ Հայաստանի մասին լուրերը պարսկալեզու աշխարհին հասել են երրորդ կողմի միջոցով, և հաճախ այդ կողմը եղել է ոչ բարեկամական երկրների քարոզչամեքենան, որը ձևավորել է Հայաստանի պատկերն իրենց շահերին համապատասխան։

«Այսօր մեզ հնարավորություն է ընձեռնվում ստեղծել մեր օրակարգը, ներկայացնել Հայաստանի ձայնը, ՀՀ-ի շահերը և տեսակետը տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ։ Սա իրականում բխում է Հայաստանի պետական շահերից, և այն կոչված է դառնալ Հայաստանի ձայնը պարսկալեզու աշխարհում»,- նշել է Միլենա Դանիելյանը։

Հայաստան-Իրան ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոնի հիմնադիր Փույա Հոսեյնիի խոսքով՝ Արցախյան պատերազմից հետո իրանցիների հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ մեծացել է, իսկ այժմ անհանգստացնող թեմաներից մեկը դարձել է TRIPP-ի հարցը։

«Իրան-ԱՄՆ-Իսրայել պատերազմը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ի ներկայությունը տարածաշրջանում վտանգավոր է։ Եվ Իրանն այժմ պահանջում է, որ Միացյալ Նահանգների բոլոր ներկայացուցչությունները լքեն տարածաշրջանը, իսկ դա կարող է ազդել նաև TRIPP-ի վրա»,- եզրափակել է Հոսեյնին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հիմա եթերում