Ազատության պողոտան՝ այս պահին

10 Մայիսի 2024, 10:24

Քաղաքականություն

Այս պահին փակ է Ազատության պողոտան: Վաղ առավոտից մեկնարկել են անհնազանդության խաղաղ ակցիաները: Դասադուլ է սկսել Երևանի պետական համալսարանը:

Հիշեցնենք, որ երեկ Բագրատ Սրբազանը Հանրապետության հրապարակում հայտարարեց անհնազանդության խաղաղ ակցիաներ իրականացնելու մասին ու կոչ արեց բոլորին սկսել գործադուլ, դասադուլ: