Բաքվի դատավարությունը չի նպաստում Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության վերականգնմանը. Եվրապատգամավոր 

24 Հունվարի 2025, 19:30

Քաղաքականություն

«Ես բավականին ցնցված էի՝ լսելով նոր դատական գործընթացի մասին լուրերը, որը սկսվել է Բաքվում Լեռնային Ղարաբաղի նախկին առաջնորդների դեմ, որոնք մեղադրվում են տարբեր հանցագործությունների մեջ», — Alpha News-ին ասել է լիտվացի պատգամավոր Պետրաս Աուշտրևիչյուսը։ 

Նրա խոսքով՝ պետք է շատ ուշադիր և լրջորեն հետևել այդ դատավարությանը։ 

«Թվում է, թե բոլոր հնարավոր մեղադրանքներն առաջադրվել են նրանց դեմ: Կարծում եմ՝ մենք պետք է շատ ուշադիր և լրջորեն հետևենք այդ դատավարությանը, մարդու իրավունքների ոտնահարման և անմեղության կանխավարկածի հարցերին։ Ես վրեժխնդրության որոշակի միտում եմ տեսնում, ինչը շատ վտանգավոր է։ Իսկապես հույս ունեմ, որ նման գործողությունների փոխարեն ավելի լավ կլինի ընդունել Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության պայմանագիրը։ Իմ կողմից ես ջանքեր եմ գործադրում՝ Եվրամիությունն իրականում նպաստի նրան, որպեսզի դադարեցնի անհարկի դատավարությունները և միջոցներ ձեռնարկի վստահության վերականգնման և հաշտեցման հասնելու համար։ Նման իրադարձությունները երկարաժամկետ արդյունք չեն տալիս, ընդհակառակը, դրանք առաջացնում են վրեժխնդրության անհարկի զգացում և լարվածություն կուտակում Հայաստանի և Ադրբեջանի միջև», — նշել է պատգամավորը։