Բաքվի սլավոնական համալսարանում հայերեն կդասավանդեն

28 Օգոստոսի 2026, 15:30

Քաղաքականություն

Բաքվի սլավոնական համալսարանում նախատեսվում է սկսել հայերենի դասավանդումը։ Համապատասխան որոշումն ընդունվել է համալսարանի գիտական խորհրդի կողմից, հայտնել է ԲՍՀ մամուլի քարտուղար Սաբինա Հուսեյնզադեն։

Նրա խոսքով՝ գիտական խորհրդի որոշման համաձայն՝ հայերենը համալսարանում կուսումնասիրվի առաջիկա տարիներին։ Միաժամանակ, համալսարանը չի հստակեցրել, թե երբ են մեկնարկելու այդ դասընթացները։

Ավելի վաղ Բաքվի սլավոնական համալսարանի ռեկտոր Անար Նաղիևը հայտնել էր, որ հայերենի դասավանդումը նախատեսվում է սկսել 2026-2027 ուսումնական տարվանից։