Բաքվում պահվող հայ պատանդների հարցը՝ Եվրախորհրդարանի համաժողովի օրակարգում

14 Հուլիսի 2026, 18:51

Քաղաքականություն

Հուլիսի 14-ին Եվրոպական խորհրդարանում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողովը․ տեղեկացնում են ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակից։

«Միջոցառման համակազմակերպիչներն են Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Կոստաս Մավրիդեսը (S&D, Կիպրոս) և Միրիամ Լեքսմանը (EPP, Սլովակիա), իսկ կազմակերպչական աջակցությունն իրականացնում է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը (EAFJD): Ներկա է նաև Արցախի ԱԺ նախկին նախագահ, Բաքվում պատանդառված Դավիթ Իշխանյանի որդին:

Համաժողովի նպատակն է ներկայացնել Ադրբեջանում պահվող հայ պատանդների և քաղաքական բանտարկյալների իրավիճակի արդիական գնահատականը։ Քննարկվելու են նաև քաղաքական դրդապատճառներով քրեական հետապնդումների, կամայական կալանավորումների և խիստ դատավճիռների հետ կապված մտահոգությունները, ինչպես նաև դրանց ազդեցությունը Եվրոպայի մարդու իրավունքների քաղաքականության և ԵՄ–Ադրբեջան հարաբերությունների վրա»,- ասված է հաղորդագրության մեջ։